Բարև ձեզ UniBiz.am կայքի հարգելի ընթերցող: Կայքերը անհրաժեշտություն են դարձել գրեթե բոլոր ոլորտներում, սակայն ինչպես են պատրաստվում կայքերը՝ գիտեն ոչ բոլորը։ Աշխարհում Ամեն օր պատրաստվում են բազմաթիվ կայքեր, դրանք կարող են լինել բլոգներ, թեմատիկ կամ լրատվական կայքեր, ինտերնետ-խանութներ և այլն:
Ինչպես պատրաստել կայք։
Կայքեր պատրաստելու համար անհրաժեշտ է մի շարք մասնագիտական գիտելիքների և ծրագրերի իմացություն, դրանք են`
- վեբ-դիզայն — նախագծվում և ձևավորվում է կայքի գրաֆիկական մոդելը: Պատրաստվում է գրաֆիկական ծրագրերի միջոցով, հիմնականում օգտագործվում է Figma, Sketch, Adobe Xd, Adobe Photoshop ծրագրերը,
- HTML (Hiper Text Markup Language) և CSS (CascadingStyle Sheets) լեզուների իմացություն, որը հանդիսանում է կայքեր պատրաստելու այբուբենը: Նշված լեզուների միջոցով հիմնականում պատրաստվում է մեկ և ավելի էջերից բաղկացած պարզ կայքեր,
- PHP, MySQL, Javascript ծրագրավորման լեզուների իմացություն, որոնց միջոցով պատրաստվում են ներկայիս գրեթե բոլոր կայքերը` ցանկացած բարդության։ Նշված ծրագրերի օգնությամբ, կայքի գրաֆիկական մոդելը թվայնացվում է։ Նշված ծրագրավորման լեզուների ֆունկցիոնալ հնարավորությունները բավականին մեծ են։ Եթե նպատակ չունեք պրոֆեսիոնալ վեբ-ծրագրավորող դառնալ, ապա ամբողջությամբ և խորացված իմանալը պարտադիր չէ, հիմնական մասի իմանալը լրիվ բավական է։
- jQuery ծրագրերի օգնությամբ պատրաստվում են զանազան անիմացիաներ, սլայդներ և զանազան այլ ֆունկցիաներ։
Եթե ընդհանրացնենք, ապա կայքեր պատրաստելիս, վեբ-դիզայների կողմից նախօրոք պատրաստվում է կայքի գրաֆիկական տեսքը, իսկ վերը նշված ծրագրավորման լեզուների միջոցով թվայնացվում և տեղադրվում է ինտերնետում:
Ինչ ծրագրերով պատրաստել կայքեր
Կայքեր պատրաստելու համար կան բազմաթիվ ծրագրեր, որոնց միջոցով վեբ-ծրագրավորողները պատրաստում են կայքերը։ Դրանցից են`
- Adobe Dreamweaver;
- JetBrains PhpStorm;
- JetBrains WebStorm;
- phpDesigner;
- EmEditor Professional;
- Codelobster PHP Edition Pro;
- WYSIWYG Web Builder։
Կայքը պատրաստելուց հետո այն ստուգվում է տարբեր բրաուզերների միջոցով, հիմնականում՝
- Google Chrome,
- Mozilla Firefox,
- Opera,
- Internet Explorer
և այլն, պարզելու կայքի աշխատանքը:
Բրաուզերների ծրագրային կոդերը տարբերվում են միմյանցից և կայքը որոշ բրաուզերների` հիմնականում Internet Explorer-ի հետ, անկանոն է աշխատում: Խնդիրներ առաջանալու դեպքում այն շտկվում է, որից հետո միայն կայքը տեղադրվում է ինտերնետում:
Կայքեր կարող եք պատրաստել ինչպես սեփական ուժերով՝ ունենալով վերը նշված մասնագիտական գիտելիքները, այնպես էլ պատվիրել վեբ-ստուդիաներում, որոնց բարձրակարգ մասնագետները կպատրաստեն ձեզ անհրաժեշտ ֆունկցիոնալ հնարավորություններով կայք։
Դուք արդեն գիտեք, թե ինչպես են պատրաստվում կայքերը և ինչ ծրագրերի իմացություն է անհրաժեշտ։ Վերջում նշեմ, որ կայքեր պատրաստելու ավելի հեշտ և արագ եղնակներ ևս կան, որոնց մասին կխոսենք հետագա հոդվածներում։




