
Բարի գալուստ UniBiz.am կայք:
Եթե այցելել եք այս էջը հավանաբար կայքը ձեզ հետաքրքրել է:
Գաղտնիք չէ, որ գրեթե բոլոր ոլորտներում օրեցօր մեծանում է կայքեր ունենալու անհրաժեշությունը: Ինչպես հեռուստատեսությունը, թերթերը, այնպես էլ կայքերը, օգնում են ինչպես կազմակերպություններին, այնպես էլ անհատներին, որոնց միջոցով մարդիկ տեղեկանում են աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, վաճառվող ապրանքների, մատուցվող ծառայությունների մասին: Օրեցօր ավելանում է նաև օնլայն — խանութների, մատուցվող ծառայությունների քանակը, մարդիկ խնայելով ժամանակը գերադասում են տանը նստած կատարել գնումներ, օգտվել զանազան ծառայություններից և այլն:
Ի տարբերություն օտարալեզու կայքերի, հայալեզու կայքերը շատ քիչ են, իսկ եղածն էլ հիմնականում պետական կառույցների, լրատվական և ժամանցային կայքեր են: Մարդիկ տեղեկություններ որոնելիս հիմնականում օգտվում են օտարալեզու կայքերից, ինչը վկայում է, որ Հայաստանում ինտերնետ շուկան դեռ ազատ է և կարելի է օգտվել այդ հնարավորությունից` պատրաստելով սեփական կայքը: Ունենալով սեփական կայք կամ բլոգ ոչ միայն կճանաչեն ձեզ և կօգտվեն ձեր ծառայություններից, այլ նաև կարող եք օգտագործել կայքը որպես եկամուտի հիմնական աղբյուր:
Սեփական կայքի միջոցով գումար աշխատելու բազմաթիվ եղանակներ կան, ինչը հնարավորություն է տալիս գումար աշխատել ինչպես օնլայն տիրույթում, այնպես էլ օֆլայն:
Ինչով եմ ես զբաղվում
Ուսումնասիրելով ինտերնետ շուկան հասկացա, որ ապագան ինտերնետին է և պետք է օգտվել այս հնարավորությունից: Այդ էր պատճառը, որ 2012թ.-ից սկսեցի զբաղվել անձնական բլոգների, թեմատիկ և լրատվական կայքերի, ինչպես նաև գովազդային բաններների (դինամիկ (gif) և ստատիկ (jpg, png)) պատրաստմամբ: Դրա հետ մեկտեղ կատարում եմ նաև կայքերի դիզայն – թեմաների (шаблон) հայաֆիկացում և ռուսաֆիկացում, քանի որ վերջիններս հիմնականում անգլերեն լեզվով են:
Ինչի մասին է կայքը
UniBiz.am կայքում դուք կիմանաք Կայքեր պատրաստման համար ինչ է անհրաժեշտ, կուսումնասիրենք ամենաճանաչված CMS-ը՝ WordPress-ը, որի հիման վրա պատրաստվում են աշխարհում միլիոնավոր կայքեր, կիմանանք ինչ է SEO-ն և ինչպես մեր կայքը առաջխաղացնենք և դարձնենք ճանաչելի, այդ նպատակով կօգտագործենք նաև սոց․ ցանցերի հնարավորությունները, ինչպես նաև կծանոթանանք ինտերնետում գումար աշխատելու բազմաթիվ եղանակների մասին, սակայն հիմնականում մանրամասն կուսումնասիրենք այն եղանակները, որոնք ավելի հուսալի են և որոնց միջոցով հնարավոր կլինի գումարներ աշխատել տանից դուրս չգալով:
Եկեք խոսենք նշված բաժինների մասին ավելի մանրամասն։
«Կայքեր» բաժնից կիմանաք, թե ինչ է անհրաժեշտ կայք կամ բլոգ ունենալու համար, մասնավորապես կիմանաք ինչ է դոմենը, հոսթինգը, CMS ծրագրային հավելումները, որոնց հաճախ «շարժիչներ» են ասում, ինչպես ընդլայնել կայքի ֆունկցիոնալ հնարավորությունները զանազան փլագինների և սկրիպտների միջոցով: Կիմանաք կայքերի պատրասման եղանակների մասին, ինչպես վճարովի, այնպես էլ անվճար: Պետք է ասեմ, որ գոյություն ունեն կայքերի պատրաստման զանազան եղանակներ, այդ թվում բազմաթիվ «շարժիչների» միջոցով: Այս բաժնում հիմնականում կքննարկենք ամենատարածված և անվճար CMS WordPress «շարժիչի» հիման վրա պատրաստվող կայքերի մասին: CMS WordPress «շարժիչը» ունի մի շարք առավելություններ, որոնց մասին կարող եք կարդալ կայքի այս բաժնում:
Կայքը կամ բլոգը պատրաստելուց հետո որևէ արդյունքի հասնելու համար, անհրաժեշտ է կայքը ճանաչելի դարձնել, որպեսզի այն ծառայի իր նպատակին, ուստի հաջորդ քայլը պետք է լինի կայքերի օպտիմալացումն և առաջխաղացումն:
«SEO» բաժնից կիմանաք կայքի օպտիմալացման և առաջխաղացման եղանակների մասին: SEO-ն (search engine optimization) հապավում է, որը նշանակում է — որոնողական օպտիմալացում: Նշվածը կայքի ներքին և արտաքին օպտիմալացման միջոցառումների համակարգ է, որի նպատակն է կոնկրետ հարցումների արդյունքում ավելացնել կայքի այցելունների քանակը, որոնք կդառնան կայքի մշտական հաճախորդներ:
«Աշխատանք» բաժնում կիմանաք, թե ինչպես կայքի միջոցով գումար աշխատել, օգտագործելով զանազան եղանակներ: Ընտրեք գոյություն ունեցող եղանակներից 1 — 2-ը, որը ձեզ համար ավելի հարմար կլինի և սկսեք աշխատել:
«Վեբ-սերվիսներ» բաժնից կիմանաք զանազան վեբ-սերվիսների մասին, որոնք կօգնեն ընդլայնելու ձեր կայքի հնարավորությունները` դարձնել ճանաչելի, ավտոմատացնել զանազան ֆունկցիաներ և խնայել զգալի ժամանակ:
Մոտ ապագայում կայքը կունենա նաև «Սոց. ցանցեր» և «Գրաֆիկա» բաժինները, որտեղից կիմանաք սոց. ցանցերի միջոցով ինչպես ընդլայնել կայքի հնարավորությունները և արագ հաջողությունների հասնել, իսկ «Գրաֆիկա» բաժնից կիմանաք ինչպես գրաֆիկական ծրագրերի միջոցով գումար աշխատել, ինչպես նաև դարձնել ձեր եկամուտի հիմնական աղբյուրներից մեկը:
Գոյություն ունեն կայքի միջոցով գումար աշխատելու բազմաթիվ եղանակներ, դուք էլ կարող եք գումար աշխատել ունենալով Ձեր սեփական կայքը, ինչում մենք կօգնենք Ձեզ։
Հետևեք կայքի գրառումներին։
P.S. Հարգելի ընթերցող, հաշվի առնելով այն հանգամանը, որ նշված ոլորտում օգտագործվող բառերի և տերմինների հիմնական մասը մեզ հայտնի են ռուսալեզու և անգլալեզու ինտերնետից և հայերեն թարգմանությամբ շատ քիչ բառեր կան, որոնք դեռ շատերի համար հասկանալի չեն, ուստի հոդվածների մեջ հայերեն տարբերակների հետ կնշեմ նաև ռուսալեզու և/կամ անգլալեզու տարբերակները: Տվյալ բառերի հայերեն հստակ թարգմանություն ունենալու դեպքում կարող եք այդ մասին գրել մեկնաբանություններում կամ ուղարկել մեր էլ․ հասցեին:




