Կայքեր պատրաստելու և ինտերնետում տեղադրելու համար անհրաժեշտ է ունենալ (գնել) դոմեն-անվանում առանց որի կայքը չի կարող գոյություն ունենալ: Եկեք քննարկենք, թե ինչ է դոմենը և ինչպես ընտրել դոմեն անուններ մեր ապագա կայքի համար:
Դոմենը կայքի անվանում է, այսինքն ցանկացած կայք պետք է անուն ունենա: Դոմենի միջոցով մարդիկ կարողանում են գտնել և այցելել այս կամ այն կայքը, բլոգը, ինտերնտ-խանութը ինտերնետում:
Հավանաբար գիտեք, որ կայքերի անունները, այսինքնը դոմենները բաղկացած են անվանումից և տիրույթից: Անվանումը ընտրում ենք մենք (եթե զբաղված չէ) և կարող է ունենալ 2-ից մինչև 63 սիմվոլ, բաղկացած է լատինական տառերից, թվերից և գծիկից` «-»: Վերջին տարիներին արդեն որոշ երկրներում կարող են կայքերի անվանումները և տիրույթը ընտրել իրենց ազգային տառերից, օրինակ ռուսական կայքերը կարող են ունենան ռուսատառ անվանում` мойсайт.рф, հայկական կայքերը՝ հայատառ, օրինակ կայք․հայ և այլն:
Իսկ ինչ վերաբերվում է տիրույթի բաշխմանը և ընտրությանը, ապա յուրաքանչյուր երկրին հատակացվել է երկրի անվանը համապատասխանող 2 և ավելի սիմվոլներից բաղկացած հապավում, օինակ Հայաստանին am-ն է (ինչպես նաև co.am, com.am, net.am, org.am, հայ), Ռուսաստանին` .ru, .рф, Ուկրաինային` .ua, Ղազախստանին .kz, մի քանի տարի առաջ ստեղծվեց նաև .su տիրույթը նախկին ԽՍՀՄ երկրների օգտատերերի համար:
Գոյություն ունեն նաև միջազգային տիրույթներ, դրանք են` .com, .net, .biz, .info, .org, .name և այլն: Չնայած ամեն երկրի համար հատկացված է առանձին տիրույթներ, սակայն ոչ-ոք չի արգելում ընտրել և գնել դոմեն-անվանում նախընտրած տիրույթից:
Դոմեն անվանումները հիմնականում բաղկացած են 2 — 3 և ավել մասերից, ինչի պատճառով էլ անվանում են երկրորդ մակարդակի, երրորդ մակարդակի դոմեններ և այլն: Օրինակ unibiz.am երկրորդ մակարդակի դոմեն է, իսկ blog.eralinks.net կամ blog.ucoz.ru — երրորդ մակարդակի` այսինքն յուրաքանչյուր մակարդակ միմյանցից բաժանվում է կետով «.»: Բացի այն, որ անվանումները կարող են լինել մի քանի մակարդակի, ինչպես վերը նշված օրինակում, այնպես էլ կարող են տիրույթները լինեն 1-ին կամ 2-րդ մակարդակի, այսինքն նշված blog.eralinks.net կամ blog.ucoz.ru կարող են լինել նաև blog.eralinks.net.am կամ blog.ucoz.com.ru: Բնականաբար գերադասելի է, որ կայքը ունենա ինչքան հնարավոր է կարճ և հիշվող անվանում:
Նշված երկրորդ և երրորդ մակարդակի դոմեններն որոշ մասնագետների և ընկերությունների կողմից անվանվում են առաջին և երկրորդ մակարդակի դոմեններ` նկատի ունենալով նրանց անվանումններում կետերի քանակը:
Որտեղից գնել դոմեն
Կան բազմաթիվ կայքեր, որետեղից կարող ենք գնել դոմեն-անվանում, սակայն նրանցից հիմնական տրամադրողները մի քանիսնն են, իսկ մյուսները հանդիսանում են միջնորդներ: Ռուսական շուկայի հիմնական դոմեն-անվանում գրանցողներն են reg.ru, nic.ru, webnames.ru, r01.ru, իսկ 2domain.ru հանդիսանում է reg.ru-ի գործընկերը: Հայաստանում դոմեն-անվանում գրանցող կայքերից են` name.am, reg.am, registrar.am և այլն:
Դոմեն – անվանում կարող եք գնել նաև հոսթինգ տրամադրող գրեթե բոլոր ընկերություններից, այսինքն հոսթինգ-տարածք գնելիս կարող եք միանգամից գնել նաև դոմեն: Նույնիսկ որոշ հոսթինգ-տարածք տրամադրող ռուսական ընկերություններ իրենց հաճախորդներին առաջին տարվա համար դոմեն-անվանումը` հիմնականում .ru տիրույթում տրամադրում են անվճար:
Կախված դոմենի տիրույթից գները ռուսական կայքերում տատանվում են 600 ռուբլուց մինչև մի քանի հազար ռուբլու, կան նաև այնպիսի տիրույթներ, որոնց գները մի քանի հազար ռուբլուց հասնում են մինչև մի քանի տասնյակ հազարի, օրինակ .KI տիրույթից դոմեն գնելիս պետք է վճարեք 89700 ռուբլի: Ինչ վերաբերվում է հայկական am տիրույթին, ապա այն name.am կայքից կարելի է գնել 7900 դրամով, ru տիրույթի դոմենը ընդամենը 2900 դրամով՝ ավելի էժան քան ռուսական reg.ru կայքում է:
Բոլոր դեպքերում դոմեն-անվանում գնելուց առաջ այցելեք վերը նշված կայքերը, ծանոթացեք առաջարկվող գների հետ։ Google և Yandex որոնողական համակարգերի միջոցով փնտրեք և կարդացեք տեղեկություններ նշված կայքերի գործունեության մասին, որից հետո միայն գնեք ձեզ դուր եկած դոմեն-անվանումը:
Ուշադրություն դարձրեք նաև այն հանգամանքի վրա, որ ոչ բոլոր դոմեններն են ազատ: Շատ դեմեններ` հիմնականում կարճ անուններովները, վաղուց արդեն զբաղված են, իսկ ինչպես ստուգել, թե տվյալ դոմենը ազատ է, թե ոչ կարող եք կարդալ այստեղ»:




