Այսօր ամբողջ աշխարհում պատրաստվող հազարավոր կայքերից միայն 3 — 4% է, որ ունենում է երկար կյանք։ Եկենք իմանանք, թե ինչ է պետք իմանալ մինչև կայք պատրաստելը։
Մինչև բուն թեմային անցնելը խորհուրդ կտամ պատասխանել ինքներդ ձեզ այս հարցերին`
- ինչքանով է ձեր մտադրությունները լուրջ կայք ունենալու և հետագայում այն զարգացնելու համար,
- ինչ նպատակների համար պետք է ծառայի ձեր կայքը,
- պատրաստ եք արդյոք պարբերաբար թարմացնել նոր տեղեկություններով:
Իսկ հիմա եկեք քննարկենք, թե ինչ պետք է իմանալ մինչև կայք պատրաստելը.
1) Ինչի համար է ձեզ անհրաժեշտ կայքը:
Հիմնական նպատակը`
- բիզնեսի կամ մատուցվող ծառայության առաջխաղացման,
- ընկերության հեղինակության բարձրացման,
- ձեր ապրանքների իրացման համար նոր շուկաներ փնտրելու և գործընկերներ գտնելու,
- տեղեկացնել ձեր ապրանքի կամ ծառայությունների առավելությունների մասին,
ինչպես նաև
- ունենալ անձնական բլոգ,
- պատրաստել թեմատիկ կայք, որտեղ կարող եք ձեր մասնագիտական խորհուրդներով օգտակար լինել ձեր ապագա այցելուներին,
և այլն:
Պետք է ճիշտ ընտրեք ձեր ապագա կայքի թեման, թե կոնկրետ ինչ խնդիր կարող եք լուծել: Փորձեք թղթի վրա գրել կայքի թեման և թվարկեք այն հարցերը կամ խնդիրները, որոնց լուծումները պետք է տաք: Մի փորձեք միանգամից առաջ քաշել զանազան թեմաներ, եթե իհարկե չեք պատրաստվում պատրաստել կորպորատիվ կամ լրատվական բնույթի կայք:
2) Ինչի մասին եք ուզում պատմել ձեր կայքում:
Կայքի հիմնական մասը – պատմել Ձեր ընկերության, առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների մասին, ներկայցնել ապրանքների և ծառայությունների գնացուցակը, տեղադրել կոնտակտային տվյալներ (հասցե, հեռախոս, էլ. փոստ, ինտերնետային հասցե, Սկայփ, Չաթ և այլն, եթե ձեր ընկերությունը գրանցված է սոցիալական ցանցերում, ապա նաև սոց. ցանցերի հասցեները): Օգտագործեք բոլոր հնարավոր եղանակները Ձեր կայքը ճանաչելի դարձնելու հնարավորինս շատերին:
3) Ովքեր են լինելու Ձեր կայքի ընթերցողները:
Մտածեք, ովքեր են այցելելու ձեր կայքը և ինչ կուզենային տեսնել կայքում, ինչպիսի հարցեր կհետաքրքրեն նրանց, կարող եք պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
4) Կայքի համար ինչպիսի նյութեր կարող ենք հավաքել և պատրաստել:
Կայք պատրաստելու և ունենալու մտադրությունը ծնվում է շատ արագ և միանգամից թվում է այն հեշտ իրականացվող: Սակայն հետագայում չեք կարողանում որոշել, թե կայքում ինչ նյութեր, նկարներ տեղադրել: Որոշեք, թե ձեզ ինչ անհրաժեշտ տեղեկություններ պետք կգան, որտեղից այն վերցնել, կարող եք արդյոք ինքնուրույն այն պատրաստել:
5) Ինչքան ժամանակ և ինչքան գումար է անհրաժեշտ Ձեր կայքը պատրաստելու համար:
Եթե արդեն որոշել եք, թե ինչ խնդիրներ լուծելու համար է անհրաժեշտ ձեզ կայքը և ովքեր են լինելու ձեր ապագա այցելուները, ապա պետք է որոշեք, թե ինչքան ժամանակում պետք է պատրաստ լինի այն: Ինչպես նաև պետք է որոշեք, թե ինչքան գումար եք նախատեսել կայքի պատրաստման համար:
Կայքի պատրաստման թեմայի ընտրության մասին կխոսենք հետագա հոդվածներում:




