Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին կտրուկ ավելացել են ինչպես կայքեր ունեցողների, այնպես էլ կայքերի պատրաստման եղանակների քանակը։ Պատճառը կայանում է նրանում, որ կայքերի միջոցով մարդիկ կարողանում են զանազան խնդիրներ լուծել, տրամադրել տարբեր ծառայություններ և այլն:
Դրա հետ մեկտեղ ավելացել են կայքերի պատրաստման եղանակները։ Կայքերի պատրաստման եղանակներն առաջին հերթին կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի`
1․ կայքեր, որոնց պատրաստումն անվճար է:
2․ կայքեր, որոնց պատրաստելու համար որոշակի գումար է անհրաժեշտ` դոմեն-անվանում, հոսթինգ-տարածք, ծրագրային փաթեթ (CMS), լրացուցիչ ծրագրային հավելվածներ (սկրիպտներ, փլագիններ) գնելու համար։
Ուստի կայքեր պատրաստելիս շատերը, մասնավորապես սկսնակները, չեն կարողանում որոշել, կայքեր պատրաստելիս, որ եղանակն ընտրել իրենց խնդիրները լուծելու համար:
Եկեք փորձենք խմբավորել կայքերի պատրաստման եղանակները և թվարկենք նրանց առավելություններն ու թերությունները:
Անվճար եղանակով պատրաստվող կայքեր:
Այս եղանակով կայքերը պատրաստվում են ինտերնետում գոյություն ունեցող մի շարք կոնստրուկտոր – կայքերի հիման վրա, որոնք անվճար տրամադրում են կայքի ստեղծման համար անհրաժեշտ բոլոր «դետալները»: Նշված եղանակով կայքեր կարող են պատրաստել գրեթե բոլորը` չունենալով մասնագիտական գիտելիքներ, ընդամենը պետք է առաջարկվող տարբերակներից ընտրել կայքի տարբեր մասերը և վերջում մեկ կոճակի սեղմումով կայքը կհավաքվի ինչպես խաղալիք-կոնստրուկտորը: Այսինքն նման ձևով կարելի է շատ արագ պատրաստել կայք և այդ ամենի համար ոչինչ չվճարել:
Կոնստրուկտոր-կայքերի տրամադրվող ծառայություններն ունեն սահմանափակումներ
Դրանցից են՝
- տրամադրում են մինիմալ ծավալի տարածք, անհրաժեշտություն առաջանալու դեպքում պետք է վճարենք լրացուցիչ մեգաբայթերի համար,
- ունեն սահմանափակ հնարավորություններ, նկարներ, ձայնային և վիդեո ֆայլեր տեղադրելու անհարմարություններ,
- կայքը ունենում է 3-րդ կարգի դոմեն-անվանում: Այսինքն ձեր ընտրած անվան շարունակությունը լինելու է իրենց կայքի անվանումը, օրինակ mysite.ucoz.ru, mysite.narod.ru mysite.blogspot.ru և այլն,
- երբ կայքի այցելուների քանակը օրական հասնի մի քանի հարյուրի կամ հասնի հազարի, կարող են ձեր կայքն անջատել՝ առաջարկելով անցնել վճարովի սակագնի,
- ձեր կայքում, առանց ձեր համաձայնության, տեղադրվում են իրենց գովազդային վահանակները (Баннеры), ինչն էլ այն գինն է, որի համար տրամդրվում է հարթակ ձեր կայքի համար:
Նշված սահմանափակումների անհարմարությունները, բերում է նման եղանակով կայքեր պատրաստել ցանկացողների քանակի նվազմանը: Բացի այդ, նմանատիպ կոնստրուկտոր – կայքերի թվի ավելացումը ստիպում է նման ծառայություններ մատուցող որոշ ընկերությունների «զիջումների գնալ»:
Ինչի մասին է խոսքը։ Որոշ կոնստրուկտոր — կայքեր փորձում են առաջ ընկնել իրենց մրցակիցներից և տրամադրում են լրացուցիչ ծառայություններ, մասնավորապես` տրամադրում են ավելի մեծ տարածք կայքերի համար, թույլատրում են ունենալ անսահմանափակ քանակի այցելուներ։ Թույլատրում են, որ կայքը ունենա 2-րդ կարգի սեփական դոմեն — անվանում, այսինքն անվան մեջ բացակայի իրենց կայքի անվանումը՝ գնեն իրերենց ցանկալի դոմեն-անվանումը, օրինակ mysite.ucoz.ru-ի փոխարեն mysite.ru, և այլն:
Չնայած այս ամենի խորհուրդ կտամ նշված եղանակով կայքեր պատրաստելուց առաջ լավ մտածել հետագա խնդիրներից խուսափելու համար:
Կոնստրուկտոր-կայքերի միջոցով պատրաստվող կայքերն ունեն նաև մեկ այլ անհարմարություն ևս։ Պատկերացրեք նշված եղանակով պատրաստել եք կայք, աշխատել եք երկար ժամանակ, տեղադրել եք օգտակար և հետաքրքրի հոդվածներ կամ ինչ-որ ծառայություններ եք տրամադրում, ունեք մեծ թվով մշտական այցելուներ։ Եվ մի օր տեղեկանում եք, որ տվյալ ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը, կամ ինչ-որ անհեթեթ պատճառաբանությամբ արգելափակում է ձեր կայքը:
Լավագույն դեպքում պետք է մեկ այլ հոսթինգ ընկերությունում գնեք տարածք և նոր դոմեն-անուն և կայքը տեղափոխել, որի արդյունքում կկորցնենք կայքի այցելուներին, քանի որ նրանք չեն իմանա ձեր կայքի նոր հասցեն։ Արդյունքում
- իզուր կլինի ձեր ողջ աշխատանքը,
- այցելունները չեն կարողանա ձեզ «գտնել» այդ հասցեով,
- ստիպված եք լինելու ամեն ինչ սկսել սկզբից:
Եթե որոշել եք կայքի միջոցով ինչ-որ լուրջ գործունեություն ծավալել ինտերնետում, ապա խորհուրդ չեմ տա օգտվել նման կոնստրուկտոր կայքերից: Ավելի լավ է գնել սեփական դոմեն-անվանում և հոսթինգ-տարածք (կարժենա մոտ 20000-30000 դրամ) և ունենալ սեփական կայք:




