Դուք արդեն գիտենք, թե ինչ է դոմենը, ինչ է հոսթինգը, սակայն կայքեր պատրաստելու համար միայն դոմեն և հոսթինգ ունենալը դեռ բավարար չէ: Եկեք հասկանանք, թե ինչ են CMS-ները։ Դեռ շատերը մինչև հիմա գիտեն կայքեր պատրաստելու համար պետք է կամ ծրագրավորման լեզուներ իմանալ, կամ էլ օգտվել վեբ-ծրագրավորողների ծառայություններից, ինչը բավականին թանկ արժի:
Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչ են CMS-ները:
CMS (Content Management System) նշանակում է հոդվածների կամ բովանդակության (Content/Контент) կառավարման համակարգ։ Նշվածը հատուկ ծրագրային փաթեթ է նախատեսված կայքեր պատրաստելու և կառավարելու հարմար: CMS-ներն ունեն բոլոր անհրաժեշտ գործիքները կայքերի հետ աշխատելու համար: Նույնիսկ սկսնակը կարող է հեշտությամբ կայքում հոդվածներ տեղադրել, էջեր պատրաստել, նկարներ, աուդիո և վիդեո նյութեր տեղադրել, փոփոխել կայքի դիզայնը և այլն: CMS-ները կարելի է համեմատել MS Word ծրագրի հետ, որտեղ ևս կարող ենք կայքում տեղադրվող հոդվածները խմբագրել` փոփոխելով տեքստի գույնը, տառերի տեսակը, չափը և այլն:
Մինչև CMS-ների ստեղծելը կայքեր կարող էին պատրաստել միայն վեբ-ծրագրավորողները` օգտագործելով HTML, CSS, PHP, JavaScript և այլ ծրագրավորման լեզունները։ Անհրաժեշտ էր նաև գրաֆիկական ծրագրեր (օր. Adobe Photoshop) կայքի տեսքը ստեղծելու և ձևավորելու համար: Սակայն CMS-ների ստեղծումից հետո կայքեր պատրաստել կարող են առանց վերը նշված ծրագրավորման լեզուներ իմանալով:
Ժամանակի ընթացքում CMS-ները զարգանալով դարձան բազմաֆունկցիոնալ և ունիվերսալ ծրագրային փաթեթներ։ Դրա հետ մեկտեղ աշխատանքային միջավայրը կատարելագործվեց և դարձավ պարզ և հարմարավետ, որի շնորհիվ կայքի հետ աշխատելը, կայքում տեղեկություններ և այլ նյութեր տեղադրելը հասանելի դարձավ բոլորին:
CMS-ները բավականին արագ զարգանալով դարձան հզոր գործիքներ, որոնց օգնությամբ պատրաստվում են ցանկացած տեսակի կայքեր` սկսած անձնական բլոգներից և այցեքարտ-կայքերից մինչև բարդ ինֆորմացիոն պորտալներ։ Ինչը պատճառ դարձով, որ շատերը հրաժարվեցին վեբ-ծրագրավորողների ծառայություններից և իրենց կայքերը սկսեցին պատրաստել CMS-ների հիման վրա: Ներկայումս գոյություն ունեցող բազմաթիվ CMS-ից հիմնականում օգտագործում են` WordPress, Joomla, Drupal, 1C Битрекс, NetCat, HostCMS, UMI.CMS և այլն, որոնցից մի մասը անվճար են, իսկ մյուսները վճարովի:
Ըստ հեղինակավոր w3techs.com կայքի, ի տարբերություն մյուս ծրագրային փաթեթների նշված CMS-ներից ամենաճանաչվածներից են WordPress-ը, Shopify, Wix, Squarespace, Joomla-ն, Drupal-ը, Magento-ինը:

Ինչպես տեսնում եք նշված CMS-ներից ամենաճանաչվածը WordPress-ն է, որն իր պարզությամբ, ֆունկցիոնալ հնարավորություններով և հարմարավետությամբ մեծ ճանաչում ունի ոչ միայն բլոգերների շրջանում: Բացի այդ WordPress-ը հնարավորություն է տալիս ունենալ կայքեր բոլոր նրանց, ովքեր նույնիսկ չգիտեն վեբ ծրագրավորման որևէ լեզու:
Հետագա հոդվածներում ավելի մանրամասն կուսումնասիրենք CMS-ներից WordPress-ը, որը ներկայումս ամենատարածվածն է և ունի մի շարք առավելություններ, բացի այդ անվճար է:




