Այս հոդվածում կխոսենք CMS WordPress-ի փլագինների (Plugins — Խրվակներ) մասին, մասնավորապես
- ինչ են փլագինները և ինչ խնդիրներ են լուծում,
- ինչպես որոնել և տեղադրել փլագիններ կայքում,
- ինչպես ընդլայնել կայքի հնարավորությունները փլագինների միջոցով:
- Ինչ են փլագինները և ինչ խնդիրներ են լուծում
Փլագինները ծրագրային հավելումներ են, որոնք տեղադրելով CMS WordPress-ում ընդլայնում են կայքի ֆունկցիոնալ հնարավորությունները, իրականացնում են որոշակի խնդիրներ` ելնելով կայքի անհրաժեշտությունից:
Փլագինները պատրաստվում են վեբ-ծրագրավորողների կողմից, որոնց մի մասն տրամադրում են անվճար, իսկ որոշ փլագիններ պետք է գնել: Անվճար փլագիններ տեղադրված են WordPress-ի պաշտոնական կայքի Plugins բաժնում` https://wordpress.org/plugins հասցեում: Նշված անվճար փլագինների թիվն անցնում է 50 հազարը, որոնք նախատեսված են զանազան ֆունկցիաներ իրականացնելու, կայքի հնարավորությունները ընդլայնելու համար:
Ի սկզբանե WordPress «շարժիչում» տեղադրված է ընդամենը 2 փլագին` «Akisment» և «Hello, Dolly»: Նրանցից «Akisment»-ը պայքարում է սպամ-մեկնաբանությունների դեմ, իսկ «Hello, Dolly»-ն թեսթային փլագին է, որը ակտիվացնելուց հետո WordPress-ի ղեկավարման վահանակի վերևում հայտնվում է Լուիս Արմսթրոնգի «Hello, Dolly» երգից հատվածներ: Այս փլագինը կարող եք առանց հապաղելու ջնջել, քանի որ այն որևէ ֆունկցիա չի իրականացնում կայքի համար:
WordPress-ի միջոցով կարող եք պատրաստել ոչ միայն անձնական բլոգներ, թեմատիկ և լրատվական կայքեր, այլև ֆորումներ, սոցիալական ցանցեր, ինտերնետ խանութներ և այլն: Այդ ամենը կարող եք իրականացնել համապատասխան փլագինների միջոցով:
Մասնավորապես, որոշել եք ունենալ ձեր ինտերնետ-խանութը, ապա WordPress-ի միջոցով կարող եք ունենալ: Անհրաժեշտ է կայքում տեղադրել WooCommerce փլագինը և կարգավորել ըստ ձեր պահանջների:
Եթե ուզում եք ունենալ ձեր սոցիալական ցանցը, ապա WordPress-ը այդ հնարավորությունը ևս թույլ տալիս է: Անհրաժեշտ է ընդամենը կայքում տեղադրել BuddyPress փլագինը:
Ֆորում պատրաստելու համար տեղադրում ենք bbPress փլագինը, որը կարգավորելուց հետո ձեր կայքը կդառնա ֆորում:
Իհարկե կան ինչպես անվճար, այնպես էլ վճարովի բազմաթիվ այլ պրոֆեսիոնալ ծրագրային փաթեթներ, որոնք նախատեսված են կոնկրետ ֆորումների, սոցիալական ցանցերի, ինտերնետ խանութների և այլ բազմաֆունկցիոնալ կայքերի համար:




