Եկեք հասկանան, թե ինչ է նշանակում «վերլուծել կայքի մրցակիցներին» և ինչի համար է այն այնհրաժեշտ իրականացնել: Նշված վերլուծությունը կատարվում, թե մինչև կայք պատրաստելը, և թե կայք ունենալու ժամանակ: Վերլուծություն կատարելու հիմնական նպատակը սեփական կայքի կամ բլոգի առաջխաղացումն է:
Որպեսզի ավելի հասկանալի լինի, բերեմ այսպիսի օրինակ, ենթադրենք ունեք ինչ-որ թեմայի վերաբերյալ կայք, որտեղ օրվա ընթացքում այցելում են մոտ 20 – 30 մարդ, իսկ նույն թեմայով որոշ կայքերում այցելունների քանակը հասնում է մի քանի հազարի, այսինքն պետք է պարզեք, ինչու այցելուները չեն ընտրում ձեր կայքը՝ պարզել պատճառները:
Ինչպես վերլուծել ձեր կայքի մրցակից կայքերը
Վերլուծելու համար պետք է ինտերնետում գտնեք ձեր կայքի թեմային համապատասխան կայքեր, որոնք կարող են լինել ձեր կայքի մրցակիցները, հիմնական ուշադրությունը դարձրեք լավ պատրաստված կայքերի վրա, որոնք որոշակի հաջողությունների են հասել, այսինքն`
-
- ունենան մեծ թվով հաճախորդներ,
- պարբերաբար տեղադրվում են նոր հոդվածներ,
- այցելուները մեծ թվով մեկնաբանություններ են գրում,
- ուշադրություն դարձրեք հատկապես այն հոդվածներին, որոնց դիտումների և մեկնաբանությունների քանակը մեծ է, որպեսզի կարողանաք պարզել, թե ընթերցողին տվյալ թեմայից ինչն է ավելի շատ հետաքրքրում,
- ցանկալի է, որ ընտրված կայքի տարիքը լինի 1-2 տարուց ոչ պակաս:
Ուսումնասիրելով և վերլուծելով մրցակից կայքերի հնարավորությունները, ուժեղ և թույլ կողմերը, գրելաոճը, ձեզ կօգնի ճիշտ ուղղությամբ զարգացնել ձեր կայքը:
Դրա հետ մեկտեղ խորհուրդ չեմ տա ընտրել և նույն ձևով կրկնել նշված կայքերից որևէ մեկին, դա ընթերցողներն արագ կնկատեն և կկորցնեք նրանց վստահությունը: Ընտրեք ձեր ոճը որպեսզի տարբերվեք մյուսներից և ունենաք ձեր լսարանը:
Աչքաթող մի արեք նաև այն կայքերը և բլոգները, որոնք որևէ արդյունքի չեն հասել, ուսումնասիրեք, որպեսզի նույն սխալները դուք էլ թույլ չտաք:
Որպեսզի ձեր կայքը կամ բլոգը հաջողությունների հասնի, ունենաք մշտական այցելուներ, ուստի խորհուրդ կտամ –
- ընտրեք ձեր կայքի ամենահաջող 5 – 10 մրցակիցներին, պարբերաբար այցելեք նրանց կայքերը և կարդացեք, թե ինչ են գրում, ինչի վրա են շեշտը դնում, ընթերցողներն ինչ մեկնաբանություններ են գրում, պարտադիր կարդացեք մեկնաբանությունները:
- Ժամանակ հատկացրեք և ուսումնասիրեք ընտրված կայքերը հետևյալ չափանիշներով`
-
- ինչ թեմայի հոդվածներ են տեղադրում տվյալ կայքերի հեղինակները,
- որ թեմաներով հոդվածներ չկան կայքում, որոնք ըստ ձեզ կարող են հետաքրքրել ընթերցողներին,
- ինչ գրելաոճ ունեն կայքերի հեղինակները,
- փորձեք պարզել, ընտրված կայքերից, որ հեղինակի գրելաոճն է ավելի դուր գալիս կայքի ընթերցողներին,
- ինչ հաճախությամբ են թարմացվում,
- որ մակարդակի ընթերցողների համար են նախատեսված կայքերը (օր. սկսնակներ, պրոֆեսիոնալներ, և այլն),
- որ հոդվածներն են ավելի շատ կարդացվում և քննարկվում ընթերցողների կողմից,
- մեկնաբանություններում ընթերցողներն ինչ հարցերով են հետաքրքրվում,
- ընթերցողներին օգնելու համար ինչպիսի գործիքներ են տրամադրում հեղինակները (օրինակ` կայքն ունի ֆորում, RSS բաժանդորդագրություն, էջեր Facebook, Twitter, ВКонтакте և այլ սոց. ցանցերում),
- փորձեք վերլուծել նաև կայքերի դիզայնը, ինչպիսին է ձեր առաջին տպավորությունը,
- կայքերի դիզայնը նախատեսված է արդյոք բջջային հեռախոսներից և այլ շարժական սարքերից օգտվողների համար, ինչը շատ կարևոր է,
- կայքերը պատրաստողների մոտ ինչն է հաջող ստացվել և ինչը` ոչ,
- փորձեք պարզել, ինչ եղանակով են տվյալ կայքերի հեղինակները գումար աշխատում,
- ինչպիսի գովազդատուներ են իրենց գովազդները տեղադրում նշված կայքերում,
- ինչպիսի գործընկերային ծրագրեր (affiliate programs – партнерские программы) են առաջարկում իրենց ընթերցողներին,
- վերլուծեք, ովքեր են ձեր կայքի մրցակից կայքերի հիմնական այցելունները, նրանց տարիքը, սեռը, ֆինանսական հնարավորությունները, որպեսզի կարողանաք պարզել գումար աշխատելու որ եղանակը օգտագործեք:
Եվս երեք ոչ մեծ խորհուրդ`
- Վերլուծելով ձեր մրցակիցների կայքերը չմոռանք ձեր կայքի մասին: Շատերը բավականին շատ ժամանակ են անցկացնում իրենց մրցակիցների կայքերում` մոռանալով իրենց կայքի առաջխաղացման և զարգացման մասին:
- Մի փորձեք կրկնօրինակել կամ պատճենել ձեր կայքի մրցակիցներին: Շատերը միամտաբար վերցնում են այլ կայքերի հոդվածները և տեղադրում իրենց կայքերում, դրանով միայն կվնասեք ձեր կայքին: Որոնողական համակարգերը (Google, Яндекс և այլն) կարողանում են շատ արագ պարզել սկզբնաղբյուրը և պատժել նման կայքերին:
- Չմոռանաք հետևել ձեր մրցակից կայքերում տեղադրվող հոդվածներին: Այս ձևով կտեղեկանաք, թե ինչ են գրում, հիմնական ուշադրությունը ինչի վրա են դարձնում և ինչ են անտեսում ձեր մրցակիցները: Օգտվեք այդ բացթողումներից և ձեր կայքում տեղադրեք այդ տեղեկությունները, որը չկա մյուս մրցակից կայքերում:
Այսօր այսքանը, հոդվածը մի քիչ երկար ստացվեց, սակայն հուսով են այն ձեզ օգտակար կլինի: Հնարավոր է սկսնակների համար հոդվածի որոշ հատվածներ անհասկանալի լինեն, հետագա հոդվածներում անպայման ավելի մանրամասն կանդրադառնամ:




