Գլխավոր » Ինչ է հոսթինգը

Ինչ է հոսթինգը

Ինչ պետք է իմանալ հոսթինգ ընտրելիս:

Ներկայումս կան բազմաթիվ ընկերություններ, որոնք անհատ անձանց և կազմակերպություններին իրենց կայքերը տեղադրելու համար տրամադրում են անհրաժեշտ ծավալի տարածք կոնկրետ ժամանակահատվածի համար` պարտավորվելով ապահովել շուրջօրյա անխափան կապ ինտերնետ ցանցում:

Ինչ ենք հասկանում «հոսթինգ գնել» ասելով

«Հոսթինգ գնել» ասելով նկատի ենք ունենում վարձակալել տվյալ ընկերության համակարգչում (վեբ-սերվերում) որոշակի տարողության (օրինակ 5 Գբ) տարածք մեր կայքի համար, ինչի դիմաց վճարում ենք որոշակի գումար: Կախված մեր իրականացրած նպատակներից կարող ենք մեր կայքի համար տարածքը գնել սկսած 1 ամսից մինչև մեկ և ավելի տարվա համար:

Տվյալ հոսթինգ-տարածք տրամադրող ընկերոթյունն էլ իր հերթին պարտավորվում է`

  • շուրջօրյա անխափան կապ,
  • ապահովել անհրաժեշտ արագագործություն կայքի բեռնման համար,
  • տրամադրի My SQL ծրագրում տվյալների բազա պատրաստելու հնարավորություն, որտեղ տեղարված են լինելու կայքի ողջ ինֆորմացիան,
  • իրականացնի կայքի տվյալների բազայի պարբերական պահուստային պատճենահանում, որը հնարավորություն է տալիս կայքի վնասվելու դեպքում վերականգնել,
  • էլ. փոստի և FTP ծառայություններ:

Շատերի մոտ կարող է հարց առաջանալ` հնարավոր է կայքը հոսթինգ տրամադրող ընկերության համակարգչների (վեբ-սերվերների) փոխարեն տեղադրել սեփական համակարգչում: Ասեմ, որ դա հնարավոր է, սակայն պետք է ունենաք անհրաժեշտ հզորության համակարգիչ, կարողանաք ապահովել վերը նշված պահանջները: Բացի այդ, դուք պետք է ունենաք համապատասխան գիտելիքներ, տիրապետեք վեբ-սերվերում ցանցային ադմինիստրատորի աշխատանքին, քանի որ պետք է մշտապես հետևեք համակարգչի անխափան աշխատանքին: Որպեսզի տվյալ համակարգիչը աշխատի որպես վեբ-սերվեր պետք է տեղադրվի հատուկ օպերացիոն համակարգ և ծրագրային ապահովում:

Նշեմ նաև, որ նման դեպքերում որպես վեբ-սերվեր սովորաբար օգտագործում են ժամանակակից հզոր պարամետրերով առանձնացված համակարգիչ, ինչը բավականին թանկ արժի և ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ:

Ես խորհուրդ եմ տալիս գնել հոսթինգ որևէ հուսալի ընկերությունից, բացի այդ հոսթինգի ներկայիս գները բավականին մատչելի են:

ՀՈՍԹԻՆԳԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Ընտրելով հոսթինգ – պրովայդրի, համեմատելով առաջարկվող փաթեթները և սակագները, կհանդիպեք նաև կայքերի տեղադրման տեսակների հետ: Որպեսզի ձեզ համար հեշտ և հասկանալի լինի այս տերմինները, կարճ թվարկենք հոսթինգների դասակարգումը:

Ամենից առաջ, հոսթինգները ունենում 2 տիպի հարթակներ, որում պետք է աշխատի ձեր կայքը, դրանք են Windows-հոսթինգ և Unix-հոսթինգ, որոնց միջև տարբերությունը կայանում է ծարագրային ապահովման մեջ: Այսպես, Windows-հոսթինգ աշխատում է ASP և MS SQL ծրագրային փաթեթներով, իսկ Unix -հոսթինգը – PHP և MySQL: Հետևաբար դուք պետք է որոշեք, թե որ ծրագրային փաթեթներից օգտվեք: Որպեսզի տեխնիկական մանրամասների մեջ չխորանանք, բացի այդ հետագայում խոսելու ենք միայն CMS WordPress շարժիչի հիման վրա պատրաստվող կայքերի մասին, ասեմ, որ այս շարժիչը (ինչպես նաև շատ այլ շարժիչները) աշխատում են PHP և MySQL ծրագրային փաթեթների հիման վրա, ուստի անհրաժեշտ է ընտրել Unix–հոսթինգ տարբերակը:

Բացի այդ հոսթինգները տարբերվում են ռեսուրսներ տրամադրելու տեսակով` առաջարկելով բազմազան փաթեթներ, որոնցից հիմնականներն են` վիրտուալ հոսթինգ և առանձնացված սերվեր փաթեթները: Մենք ընտրում ենք առանձնացած սերվեր փաթեթը:

Գիտենք, որ կան այնպիսի հզոր կայքեր և նախագծեր, որոնք ունեն օրական մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր հազարի հասնող այցելուններ, բավականին ծավալուն են և բնականաբար այցելուներին հասանելի լինելու համար անհրաժեշտ է ավելի հզոր և արագագործ սերվերներ: Նման դեպքերում հոսթինգ տարամադրող ընկերություններն առաջարկում են առանձնացված սերվերներ, որտեղ տեղադրվում է միայն տվյալ կայքը: Բնականաբար առանձնացված սերվեր վարձելը մի քանի անգամ ավելի թանկ արժի:

Ինչ վերաբերվում է նորաստեղծ կայքերին, բլոգներին, մեկ կամ մի քանի էջերից բաղկացած այցեքարտ-կայքերին, ապա վիրտուալ հոսթինգը լրիվ բավական է: Տվյալ դեպքում մեկ վեբ-սերվերում կարող են տեղադրված լինել հարյուրավոր կայքեր, հետևաբար հոսթինգ տրամադրող ընկերությունը սահամանում է համեմատաբար ավելի մատչելի գներ:

Վերջում նշեմ, որ կայքեր պատրաստելիս, շատ կարևոր է հոսթինգ տրամադրող ընկերության ճիշտ ընտրությունը` հետագա խնդիրներից խուսափելու համար:

Ինչպես ճիշտ ընտրել հոսթինգ տրամադրողի, ինչի վրա ուշադրություն դարձնել, կխոսենք հաջորդ հոդվածում: