Գլխավոր » Ինչպես ընտրել դոմեն անուն

Ինչպես ընտրել դոմեն անուն

Ինչպես ընտրել դոմեն անուն

Հավանաբար կարդացել եք նախորդ հոդվածը և արդեն գիտեք, թե ինչ է դոմենը, իսկ եթե չեք կարդացել, ապա կարող եք կարդալ այստեղ»: Այսօր կիմանանք ինչպես ընտրել դոմեն անուն կայքի համար:

Կայքեր պատրաստելիս շատ կարևոր է դոմեն անվանման ճիշտ ընտրությունը, ավելի կարևոր, քան հոսթինգի ընտրությունը: Հոսթինգ տրամադրող ընկերության փոփոխելուց ոչինչ չենք կորցնում, իսկ դոմենի փոփոխելուց կկորցնենք կայքի այցելուների  մեծ մասին, ինչքան էլ, որ փորձենք նրանց նախօրոք տեղեկացնել այդ մասին:

Ինչպես ընտրել դոմեն մեր կայքի համար

Իսկ հիմա քննարկենք, թե ինչ է անհրաժեշտ իմանալ դոմեն անվանման ճիշտ ընտրության համար`

  1. Ցանկալի է, որ կայքի անունը լինի հնարավորինս կարճ: Պետք է ասեմ, որ շատ տիրույթներում 2 – 4 սիմվոլից բաղկացած անվանումնները վաղուց զբաղված են։ Փորձեք գտնել 5 և ավել սիմվոլից բաղկացած անուններ:
  2. Դոմեն – անունը ոչ միայն պետք է կարճ լինի, այլ նաև հեշտ հիշվող: Դուք կարող եք անուն ընտրել մի քանի տառից բաղկացած կարճ հապավումով։ Որոշ կարճ անուններ, ինչպես օրինակ ru, qgkj.info,qgkj.org, հոդվածը գրելու պահին ազատ էին, սակայն նշված անվանումները հնարավոր է հիշել կամ կարող են արդյոք ճիշտ գրել:
  3. Կայքի անունը ցանկալի է, որ համապատասխանի կայքի թեմային: Օրինակ, եթե պատրաստում եք սպորտային թեմայով կայք, ապա ցանկալի է, որպեսզի կայքի անվանումից պարզ լինի, որ նշված կայքը սպորտային թեմայով է:
  4. Եթե պատրաստելու եք կայք որևէ ընկերության համար, ապա կարող եք դոմենն ընտրել այդ ընկերության անվանումը, եթե այն հայտնի և ճանաչված ընկերություն է, հակառակ դեպքում անվան հետ նշեք նաև գործունեության ոլորտը: Որոշ դեպքերում հարմար չէ օգտագործել ընկերության անվանումը նրա երկար լինելու պատճառով և ավելի հարմար կլինի օգտագործել հապավումի տեսքով:
  5. Ցանկալի է ընտրել այնպիսի դոմեն անվանում, որը չունենա 2 գրելաձև, ինչպես օրինակ shinanyut.am և shinaniut.am, ինչի պատճառով կարող եք կորցնել կայքի այցելուների մի մասին:
  6. Ինչպես արդեն գիտեք անգլերեն և ռուսերեն անուններով շատ դոմեններ վաղուց արդեն զբաղված են և ձեր ապագա կայքի թեմային համապատասխան անուն դժվար է գտնել: Խորհուրդ կտամ ընտրել հայկական անվանուններով դոմեններ, ինչպիսիք են օրինակ patuhanner.am, avtomaser.com, nerker.am և այլն: Հնարավոր է նրանք դեռ ազատ լինեն, բացի այդ հեշտ հիշվող են:
  7. Եթե ձեզ դուր եկած բոլոր դոմեն անունները զբաղված են, ապա կարելի է օգտագործել «-», ինչպես օրինակ avtomaser.com-ի փոխարեն avto-maser.com տարբերակը:
  8. Որոշ մարդիկ զբաղվում են դոմեն անունների առք ու վաճառքով: Հնարավոր է ձեզ դուր եկած դոմենը կարողանաք գնել վերավաճառողներից: Նման դեպքերում այն սովորական գնից զգալի թանկ կարժենա, ինչպես օրինակ multibiz.ru: Օրինակ reg.ru դոմեն անուններ գրացող կայքում ստուգելիս տեսնում ենք, որ multibiz.ru-ն առժի 125000 ռուբլի, uni.ru-ն առժի 7 000 000 ռուբլի, megabiz.com-ը — 16 022 500 ռուբլի:

Premium դոմեններ

Այնպես, որ խորհուրդ կտամ ձեր կայքի համար դոմեն անուն ընտրելուց և գնելուց առաջ լավ մտածել, որից հետո միայն գնել: